Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քրիստոնեական եկեղեցու առեղծվածային «անհետացումը»․ #BBC-ն՝ հայկական եկեղեցու ավերման մասին

12:56, հինգշաբթի, 25 մարտի, 2021 թ.
Քրիստոնեական եկեղեցու առեղծվածային «անհետացումը»․ #BBC-ն՝ հայկական եկեղեցու ավերման մասին

BBC-ի լրագրող Ջոնա Ֆիշերը փորձել է գնալ Մեխակավանում (Ջաբրայիլում) գտնվող եկեղեցի, որը պատերազմից հետո ադրբեջանցի զինծառայողները պղծել էին՝ բարձրանալով եկեղեցու վրա և փորձելով գցել խաչը։

Լրագրողներին ուղեկցել է ադրբեջանցի ոստիկանը, և հարցին թե որտեղ է եկեղեցին, նա պատասխանել է որ որևէ տեղեկություն չունի։ Լրագրողը հեռախոսի միջոցով գտել է եկեղեցու տեղանքը և ուղևորվել այնտեղ։ Սակայն տեղ հասնելուն պես այնտեղ դատարկ տարածություն է գտել։ Նա համեմատել է եկեղեցու և իր գտած տեղանքը՝ համոզվելու համար, որ նույն տարածքն է։

Ֆիշերը ոստիկանին կրկին հարցրել է, թե որտեղ է եկեղեցին, ինչին ի պատասխան նա պատասխանել է՝ «ոչնչացվել է պատերազմի ընթացքում»։ Սակայն ի պատասխան լրագրողը հակադարձել է՝ «այն չէր կարող ավերվել պատերազմի ընթացքում, քանի որ տեսանյութերում երևում է, որ պատերազմից հետո այստեղ ադրբեջանցիներ են եղել»։

Լրագրողն ապա Բաքվում հանդիպել է նաև Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևին և նրան ցույց տվել 2017 թվականին արված եկեղեցու լուսանկարներն ու ներկայիս դատարկ տարածքը։ Խորհրդականը չի կարողացել հստակ պատասխան տալ ասելով՝ «տեղյակ չեմ, այդ տեղեկությունները պետք է ստուգվեն»։

7381 | 0
Facebook