Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քարդաշյան քույրերը, Սերժ Թանկյանը և այլ հայտնիներ միացել են Ցեղասպանությունը ճանաչելու՝ Բայդենին ուղղված կոչին

13:04, հինգշաբթի, 25 մարտի, 2021 թ.
Քարդաշյան քույրերը, Սերժ Թանկյանը և այլ հայտնիներ միացել են Ցեղասպանությունը ճանաչելու՝ Բայդենին ուղղված կոչին

Հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, նրա մայրը՝ Քրիս Ջեները և քույրերը՝ Քորթնի և Քլոե Քարդաշյանը, ինչպես նաև եղբայրը՝ Ռոբ Քարդաշյանը միացել են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կազմակերպած արշավին՝ ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

«Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը» գրությամբ լուսանկարի վրա՝ որպես մարտահրավեր նշվում է 5 անձանց անուններ, ովքեր պետք է նման հրապարակում անեն իրենց էջերում։

Ակցիային մասնակցել է նաև հանրահայտ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ թանկյանը և այլ հայտնիներ։

8726 | 0