Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Աշխարհի ամենամեծ նկարը վաճառվել է ավելի քան 60 միլիոն դոլարով

00:04, հինգշաբթի, 25 մարտի, 2021 թ.
Աշխարհի ամենամեծ նկարը վաճառվել է ավելի քան 60 միլիոն դոլարով

Բրիտանացի նկարիչ Սաշա Ջաֆրիի հեղինակած The Journey of Humanity («Մարդկության ճանապարհորդություն») աշխարհի ամենամեծ կտավը, Դուբայի աճուրդում վաճառվել է 62 միլիոն դոլարով: Այդ մասին հայտնել է Khaleej Times-ը:
     Նշվում է, որ 2 ֆուտբոլային դաշտի չափ ունեցող կտավի վրա նկարիչը 7 ամիս աշխատել է Դուբայի Atlantis հյուրանոցում։ Սկզբում ենթադրվում էր, որ կտավը կբաժանվի 70 մասի և տարբեր երկրների 6 աճուրդներում կվաճառվի մոտ 30 միլիոն դոլարով:


     Ստացված հասույթը Ջաֆրին խոստացել է նվիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՅՈՒՆԻՍԵՖ-ին և երեխաների օգնությամբ զբաղվող այլ նախագծերին:
     «Մենք հույս ունենք փրկել 200 միլիոն երեխայի կյանք և նրանց հնարավորություն տալ փոխելու աշխարհը․․․Ցանկանում ենք, որ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա կրթություն ստանալ համացանցի միջոցով։ Մեր նպատակն է համացանցը հասանելի դարձնել նրանց համար, ովքեր ապրում են ամենաաղքատ երկրներում»,- հայտարարել է նկարիչը։

     Մինչև վաճառքի պահը նկարը 1 ամսվա ընթացքում ցուցադրվել է հյուրանոցում: Կտավի սեփականատեր է դարձել կրիպտոարժույթի գործարքներում մասնագիտացած ընկերության ղեկավար Անդրե Աբդունը:

12912 | 1
Facebook