Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանի ղեկավարությունը կրկին ստում է. ՍՈւ-30-ի հրթիռները Հայաստանում են եղել». թելեգրամ-ալիք

21:24, չորեքշաբթի, 24 մարտի, 2021 թ.
«Հայաստանի ղեկավարությունը կրկին ստում է. ՍՈւ-30-ի հրթիռները Հայաստանում են եղել». թելեգրամ-ալիք

Թելեգրամի «ՍիսՄասիս» ալիքը, հղում անելով Կառավարությունում իր աղբյուրներին, հայտնում են, որ ՍՈւ-30 ինքնաթիռների հրթիռներն ի սկզբանե եղել են, բայց դրանք ծրագրավորված չեն եղել: «Պատերազմն սկսվելուց հետո Ռուսաստանից Հայաստան է ժամանել 6 մասնագետ ծրագիրը կարգավորելու համար:

Նրանք եկել էին մեկ շաբաթով, բայց մնացել են 20 օր, և այդպես էլ չեն ծրագրավորել: Ճամպրուկներով գնում-գալիս էին, իսկ աշխատակիցների հարցին, թե երբ են ծրագրավորելու, պատասխանն այսպիսին էր` «Հենց հրահանգը տրվի` անհապաղ»: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը դիտմամբ է ձգձգել ամեն ինչ և չի թույլատրել ծրագրավորել հրթիռները:

Եվ սա առիթ է տվել Հայաստանի ղեկավարությանը պատերազմում չօգտագործել այդ ինքնաթիռները: Քանի որ առանց հրթիռների դրանք սովորական ինքնաթիռներ են:

Լուսանկարներն արվել են 10/04/2020 - 10/06/2020 ժամանակահատվածում, և, ինչպես նկատեցիք, լուսանկարներում ինքնաթիռները բեռնված են հրթիռներով: Հայաստանի ղեկավարությունը կրկին ստում է»,- գրում է աղբյուրը:

7155 | 0
Facebook