Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամենագետների բարդույթով տառապող «իշխանություններն» անտեսեցին ակադեմիական հանրույթի կարծիքը». Վ. Դավթյան

15:40, չորեքշաբթի, 24 մարտի, 2021 թ.
«Ամենագետների բարդույթով տառապող «իշխանություններն» անտեսեցին ակադեմիական հանրույթի կարծիքը». Վ. Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը:
     Ամենագետների բարդույթով տառապող «իշխանությունները» հերթական անգամ անտեսեցին ակադեմիական հանրույթի կարծիքը: Անտեսվեց Գիտությունների ազգային ակադեմիան: Ոտնահարվեցին համալսարանականները:
     Ազգային անվտանգությանը հասցվող թիրախային հարվածներից սա ամենավտանգավորներից է:
     Վայելեք հակա-պետությունը»:

2942 | 0
Facebook