Խնդրում ենք սպասել...

Համացանց

Էմին Երիցյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի փոխնախագահ

13:08, չորեքշաբթի, 24 մարտի, 2021 թ.
Էմին Երիցյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի փոխնախագահ

Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահ Էմին Երիցյանը տեղեկացրել է, որ ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի փոխնախագահ: «Ստրասբուրգում մարտի 23-24-ին անցկացվում է Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի (Կոնգրես) 40-րդ լիագումար նստաշրջանը:
     Նստաշրջանի առաջին օրը Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների միության նախագահ, Փարաքար համայնքի ավագանու անդամ Էմին Երիցյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի կոնգրեսի փոխնախագահ»,- գրել է նա։

6741 | 0
Facebook