Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան կարող է միջամտել Ֆրանսիայում առաջիկա ընտրություններին»․ Մակրոն

12:08, չորեքշաբթի, 24 մարտի, 2021 թ.
«Թուրքիան կարող է միջամտել Ֆրանսիայում առաջիկա ընտրություններին»․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան, հնարավոր է, փորձի ազդել Ֆրանսիայում առաջիկա ընտրությունների վրա:

«Սպառնալիքները քողարկված չեն, ուստի կարծում եմ, որ մենք պետք է շատ խելամիտ լինենք»,-ասել է Մակրոնը:
     Նա չի ասել, թե ինչպես Թուրքիան կարող է փորձել միջամտել, միայն ասել է, որ Թուրքիան «խաղալու է հասարակական կարծիքի վրա»:
     Մակրոնը հավելել է, որ սիրիացի փախստականների հարցով՝ Թուրքիայի հետ երկխոսությունը նախկինի պես անհրաժեշտ է:
     Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2022 թվականին։

6371 | 0
Facebook