Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կյանքից հեռացել է հոլիվուդյան դերասան Ջորջ Սիգալը

10:32, չորեքշաբթի, 24 մարտի, 2021 թ.
Կյանքից հեռացել է հոլիվուդյան դերասան Ջորջ Սիգալը

87 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասան, «Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի դափնեկիր Ջորջ Սիգալը։ Այս մասին հայտնել է Deadline-ը՝ հղում անելով դերասանի կնոջը։
     «Ընտանիքը խորը վշտով հայտնում է, որ այսօր առավոտյան Ջորջ Սիգալը մահացել է կորոնար շունտավորումից հետո առաջացած բարդությունների հետևանքով»,- հայտնել է Սոնի Սիգալը:
     Իր կարիերայի ընթացքում Սիգալը նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում և սերիալում: Նրանց թվում են «Մալուխագործը», «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմերն, ինչպես նաև «Ամերիկյան հայրիկը» սերիալը։
     Դերասանն առաջադրվել է «Օսկար» և BAFTA մրցանակների։

9333 | 0
Facebook