Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Twitter-ի ղեկավարն իր առաջին թվիթը վաճառել է ավելի քան 2,9 միլիոն դոլարով

23:56, երեքշաբթի, 23 մարտի, 2021 թ.
#Twitter-ի ղեկավարն իր առաջին թվիթը վաճառել է ավելի քան 2,9 միլիոն դոլարով

Twitter սոցիալական ցանցի հիմնադիր և ղեկավար Ջեք Դորսին աճուրդում վաճառել է իր առաջին թվիթն՝ ավելի քան 2,9 միլիոն դոլարով (2 915 835,47): Այս մասին ասված է Valuables առցանց աճուրդի տարածած հաղորդագրության մեջ։
     Թվիթի սեփականատեր է դարձել Bridge Oracle ընկերության գլխավոր տնօրեն Հաքան Էսթավին։ Ի դեպ, թվիթն իրենից ներկայացնում է ընդամենը 1 արտահայտություն՝ «Պարզապես կարգավորում եմ իմ Tiwtter-ը», որը սոցիալական ցանցում հրապարակվել է 2006 թվականի մարտի 21-ին։
     Էսթավին ստացել է յուրահատուկ թվային վկայական՝ ստորագրված և վավերացված Դորսիի կողմից։ Այն հնարավորություն է տալիս վերավաճառել թվիթը կամ ներդրումների տեսքով պահել այն սեփական հավաքածուում:
     Սկզբում աճուրդում առաջարկվել էր թվիթը գնել 2,5 միլիոն դոլարով։
     Twitter-ի ղեկավարը նշել է, որ ստացված միջոցները մտադիր է բարեգործական նպատակներով ուղղել GiveDirectly հիմնադրամին: Մասնավորապես, այդ գումարները պետք է օգնեն Աֆրիկայի բնակչությանը՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում։

7741 | 0
Facebook