Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թուրքերը մեզնից առավել սիրել են մեր հող-հայրենին և ոչինչ չեն խնայել յուրացնելու համար». պատմաբան

03:16, չորեքշաբթի, 24 մարտի, 2021 թ.
«Թուրքերը մեզնից առավել սիրել են մեր հող-հայրենին և ոչինչ չեն խնայել յուրացնելու համար». պատմաբան

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1919 թ․ օգոստոսի 28-ին Բաքվի «Азербайджан» օրաթերթը հրապարակել է «Մուսավաթ» («Հավասարություն») կուսակցության ու ԱԿՄՀ (Արեւելակովկասյան մուսուլմանական հանրապետության /Ադրբեջան/) հիմնադիր Մեհմեդ Էմին Ռասուլզադեի հոդվածը, ուր մասնավորապես գրված էր․ «Ղարաբաղը, մեր հայրենիքի այդ սիրուն վայրը, ազատվեց մեր համառ դրացիների ոտնձգություններից, որոնք ջլատում էին մեր տնտեսական կյանքը, և մեր ջրերի վերին հոսանքը բռնելով՝ ուզում էին մեզ նեղ դրության մատնել։ Նախիջևանը, որ իր բնական պայմաններով իսկապես «Նախշը ջիհան» (աշխարհի զարդ) է և անբաժան մասը Ադրբեջանի, շնորհիվ իր հերոս ու անձնվեր զավակների հայրենասիրության, օգտվեց ապստամբելու իրավունքից՝ միանալու համար հայրենիքին, որից բաժանվել էր խաբվելով։ Նախիջևանն իր սահմաններից դուրս շպրտեց Հայաստանի օկուպացիոն բանակը։ Գալով Զանգեզուրին, որ ցավ է դարձել մեզ համար և մեջտեղը կանգնած է՝ սպառնալով մեր նպատակներին, կարող ենք հուսալ, որ նա էլ մոտ ժամանակներում կդրվի անվնաս դրության մեջ և մինչև Ջուլֆայի կամուրջը կբացվի անարգել մի ճամփա․․․»։
     ՀԳ - Այսպես են հայրենիք ու պետություն ստեղծել։ Մեզնից առավել սիրել են մեր հող-հայրենին և ոչինչ չեն խնայել համառ ու հետևողական քայլերով մերը յուրացնելու և իրենցը դարձնելու համար։ Մի բան էլ․ որ թուրքն ասում է հայրենիք՝ պետականությունը մեջն է։ Նաև թշնամուց սովորենք»։

4983 | 0
Facebook