Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նախագծի նպատակը ռեկտորներին սանձահարելն է ու գալիք ընտրություններում կամակատար դարձնելը». Գ. Պետրոսյան

16:28, երեքշաբթի, 23 մարտի, 2021 թ.
«Նախագծի նպատակը ռեկտորներին սանձահարելն է ու գալիք ընտրություններում կամակատար դարձնելը». Գ. Պետրոսյան

«Էս նախագիծը, ունենալով բարեմասնություններ, հիմնականում կոչված է բուհերի ռեկտորներին սանձահարելու և բուհերի ինքնավարությունը կառավարության գիլիոտինի տակ դնելու»,- այսօր ԱԺ ամբիոնից «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Մնացածը հեքիաթ հիշեցնող պատմություններ են։ Պարո՛ն Դումանյան, ես կուզեմ ավելի կարևոր ուղղություներին սևեռեք ձեր ուշադրությունը։ Խի՞ չեք խոսում այն մասին, որ բուհերում դասախոսների ծանրաբեռնվածությունն ավելացել է, աշխատավարձը՝ պակասել»,- դիմելով ԿԳՄՍ նախարարին՝ ասաց Պետրոսյանը։

«Կրթության ոլորտի սպասարկման գործառույթները նվազել են, zoom-ով լեկցիա են կարդում, դասախոսը չի մտնում լսարան, ըստ ամենայնի, չի տալիս գիտելիք, ուսանողը չի ընկալում դա, բայց ուսման վարձ եք բարձրացնում․․․ Դուք դրա մասին մտածե՞լ եք»,- զայրացավ պատգամավորը։

«Նախագծի նպատակը ռեկտորներին սանձահարելն է ու գալիք ընտրություններում կամակատար դարձնելը». Գ. Պետրոսյան
2961 | 0
Facebook