Խնդրում ենք սպասել...

Համացանց

Թրամփը սեփական սոցիալական ցանցը կստեղծի

23:18, երկուշաբթի, 22 մարտի, 2021 թ.
Թրամփը սեփական սոցիալական ցանցը կստեղծի

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա ամիսներին կրկին կսկսի հաղորդագրություններ հրապարակել սոցիալական մեդիայում, նա կօգտագործի «սեփական հարթակը»։ Այս մասին Fox News հեռուստաալիքի լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ի նախկին նախագահի օգնական Ջեյսոն Միլերը։
     Նրա խոսքով՝ Թրամփը «սոցիալական մեդիա կվերադառնա 2 կամ 3 ամսից»: Նա հրապարակումներ կանի «սեփական հարթակում», որը կներգրավի «տասնյակ միլիոնավոր» մարդկանց։ Միլերի խոսքով՝ դա «ամբողջովին կփոխի խաղի կանոնները»։
     Միլերը մանրամասներ չի ներկայացրել այն մասին, թե ինչպես է Թրամփը հրապարակելու իր հաղորդագրությունները։
     Հանրապետականներն ավելի վաղ հայտարարել էին հայտնի սոցիալական ցանցերի նմանօրինակ ստեղծելու հնարավորության մասին։ Նրանք ընդգծել են, որ գոյություն ունեն բազմաթիվ ինտերնետ-ռեսուրսներ, որոնք վերահսկում են դեմոկրատների կողմնակիցները։
     Հիշեցնենք, որ սոցցանցերի մեծ մասում՝ այդ թվում Facebook-ում և Twitter-ում, Թրամփի օգտահաշիվները սառեցվել էին այն բանից հետո, երբ նա հունվարի 6-ին անկարգություններ էր հրահրել ԱՄՆ-ի Կապիտոլիոմի շենքում, որոնց հետևանքով 5 մարդ է զոհվել:

7444 | 0
Facebook