Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն անդրադարձել է Բայդենի վայր ընկնելուն

14:00, երկուշաբթի, 22 մարտի, 2021 թ.
Թրամփն անդրադարձել է Բայդենի վայր ընկնելուն

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընկնելու հետ կապված միջադեպը։ Նրա ելույթից մի հատված հրապարակվել է TikTok-ում։

«Ես դիտել եմ, թե ինչպես է Ջո Բայդենը բարձրանում ինքնաթիռի սանդուղքով, և ասել՝ «Ես նրան չեմ պարտվել»,-ասել է Թրամփը:

Նրա որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, ևս մեկնաբանել է միջադեպը։ Նա կասկած է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընկել է ուժեղ քամու պատճառով։

Բայդենի հետ կապված տեսանյութը, որտեղ նա 3 անգամ սայթաքել է ինքնաթիռի աստիճաններով բարձրանալիս, լայնորեն տարածվել է սոցցանցերում: Սպիտակ տանը պարզաբանել են, որ միջադեպի պատճառն ուժեղ քամին է եղել, և հավելել, որ նախագահն իրեն լավ է զգում:

7863 | 1
Facebook