Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՀԿ-ում հայտնել են կորոնավիրուսի առաջացման հնարավոր պատճառը

16:12, երկուշաբթի, 22 մարտի, 2021 թ.
ԱՀԿ-ում հայտնել են կորոնավիրուսի առաջացման հնարավոր պատճառը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, որոնք Ուհանում հետաքննել են SARS-CoV-2 կորոնավիրուսի առաջացումը, ենթադրել են, որ դրա տարածման պատճառը կարող է լինել վայրի կենդանիների առևտուրը, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Տարեսկզբին ԱՀԿ-ի փորձագետների միջազգային խումբը Չինաստանում գրեթե 1 ամիս է անցկացրել COVID-19-ի ծագումը պարզելու համար և արդյունքում առաջ է քաշել 4 հիմնական վարկած:

Մասնագետները վիրուսի ծագման ամենահավանական պատճառը համարում են Ուհանում ծովամթերքի շուկայում վայրի կենդանիների վաճառքը։ Մեկ այլ վարկած, որը կիսում են նաև չինացի փորձագետները՝ վարակված սննդի միջոցով վիրուսի փոխանցումն է: Չղջիկների միջոցով COVID-19-ի փոխանցումը հետազոտողները քիչ հավանական են համարել: Նրանք կասկածում են նաև վիրուսի արհեստական ծագմանը, ինչպես նաև, որ դրա առաջացման պատճառը լաբորատոր արտահոսքն է եղել:

ԱՀԿ-ի փորձագետների խմբի կազմում ընդգրկված մանրէաբան Դոմինիկ Դուայերի խոսքով՝ վիրուսը, հնարավոր է, փոխանցվել է վարակված կենդանու միջոցով, որը վաճառել են Ուհանի շուկայում, կամ մոտակայքում:
     Նա հավելել է, որ ներկայիս տվյալները վկայում են այն մասին, որ շուկան SARS-CoV-2-ի տարածման վայր է եղել, բայց պարտադիր չէ, որ դրա ծագման վայրը լինի:

9099 | 0
Facebook