Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը գնահատել է Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու Թուրքիայի որոշումը

12:09, երկուշաբթի, 22 մարտի, 2021 թ.
Բայդենը գնահատել է Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու Թուրքիայի որոշումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հիասթափություն է հայտնել կանանց պաշտպանության Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու Թուրքիայի որոշման կապակցությամբ։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

«Ամբողջ աշխարհում ականատես ենք լինում ընտանեկան բռնության դեպքերի աճի, այդ թվում` կոնվենցիան ստորագրած առաջին երկրում՝ Թուրքիայում։ Դա հուսահատեցնող քայլ է ողջ աշխարհում կանանց նկատմամբ բռնության դադարեցմանն ուղղված միջազգային շարժման համար»,- նշել է պետության ղեկավարը:
     Մարտի 20-ին Թուրքիան դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից։ Եվրոմիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել Անկարային վերանայել իր որոշումը։

7143 | 0
Facebook