Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Օսկար» մրցանակաբաշխությունը կանցկացվի առկա ձևաչափով

18:15, ուրբաթ, 19 մարտի, 2021 թ.
«Օսկար» մրցանակաբաշխությունը կանցկացվի առկա ձևաչափով

2021 թվականի «Օսկար» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա առկա ձևաչափով, հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ Zoom-ի միջոցով անցկացնել չի նախատեսվում։
     Միջոցառման պրոդյուսերներն ընդգծել են, որ ծրագրում են «անվտանգ և հաճելի երեկո կազմակերպել բոլորի համար»։
     «Մենք զգում ենք, որ վիրտուալ ձևաչափը կխախտի այդ ջանքերը»,-ասել են նրանք:
     Միջոցառումը տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 25-ին։ Այն հեռարձակելու է ABC հեռուստաընկերությունը։
     «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակի են հավակնում «Հայր», «Քոչվորների երկիրը», «Մանկ», «Հուդան և սև մեսսիան», «Խոստումնալից աղջիկը», «Մետաղի ձայնը», «Մինարի», «Չիկագոյի յոթնյակի դատը» ֆիլմերը:

7954 | 0
Facebook