Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է՝ որն է աշխարհի ամենաերջանիկ երկիրը

23:24, ուրբաթ, 19 մարտի, 2021 թ.
Հայտնի է՝ որն է աշխարհի ամենաերջանիկ երկիրը

Ֆինլանդիան 4-րդ անգամ ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը՝ ըստ Միավորված ազգերի կազմակերպության վարկանիշի: Այս մասին հայտնել է World Happiness Report-ը։
     Ամենաերջանիկ երկրների տասնյակում են Իսլանդիան, Դանիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Գերմանիան, Նորվեգիան, Նոր Զելանդիան և Ավստրիան: ԱՄՆ-ը 14-րդն է, Մեծ Բրիտանիան՝ 18-րդը, Ֆրանսիան՝ 20-րդը։
     Ցուցակում են հայտնվել նաև Էստոնիան (28-րդ տեղ) և Լիտվան (29-րդ տեղ): ԽՍՀՄ այլ երկրներից վարկանիշում 33-րդ տեղն Է զբաղեցրել Ղրղզստանը, Լատվիան՝ 34-րդը, Ղազախստանը՝ 36-րդը, Մոլդովան՝ 49-րդը, Ռուսաստանը՝ 60-րդը, Տաջիկստանը՝ 62-րդը, Ուկրաինան՝ 69-րդը, Վրաստանը՝ 73-րդը:
     Ընդ որում ամենադժբախտ երկրներն են համարվել Զիմբաբվեն ու Տանզանիան։
     ՄԱԿ-ի վարկանիշում հաշվի է առնվում կյանքի տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլ գործոններ:

13203 | 1
Facebook