Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Instagram կստեղծվի 13 տարեկանից ցածր երեխաների համար

17:27, ուրբաթ, 19 մարտի, 2021 թ.
#Instagram կստեղծվի 13 տարեկանից ցածր երեխաների համար

Facebook խոշորագույն սոցիալական ցանցը Instagram լուսանկարների փոխանակման ծառայության նոր տարբերակ է ստեղծում՝ հատուկ մինչև 13 տարեկան երեխաների համար: Այս մասին Bloomberg գործակալությանը հայտնել են ընկերության ներկայացուցիչները։
     ԶԼՄ-ների տվյալներով՝ մշակման մասին առաջին անգամ հայտնել են մարտի 18-ին, սակայն դեռևս այն չի գործարկվել։ Ներկայումս Instagram-ը պահանջում է, որ օգտատերերն առնվազն 13 տարեկան լինեն։
     Ինչպես պարզաբանել է Facebook-ի ներկայացուցիչ Ջո Օսբորնը, հաճախ երեխաներն իրենց ծնողներին խնդրում են սոցիալական ցանցում էջ բացել իրենց համար՝ ընկերների հետ տեղեկատվություն փոխանակելու համար: Այժմ ծնողներն այնքան էլ շատ տարբերակներ չունեն, ուստի Facebook-ը որոշել է ընդառաջել նրանց և աշխատում է լրացուցիչ հավելվածներ ստեղծելու ուղղությամբ:
     Նրանք ուսումնասիրում են Instagram-ում ծնողների վերահսկողության հնարավորությունը՝ օգնելու երեխաներին շփվել ընկերների հետ, բացահայտել նոր հոբբի, հետաքրքրություններ և այլն։

13045 | 0
Facebook