Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ ռազմագերիները խոշտանգումների են ենթարկվել Ադրբեջանում․ #HumanRightsWatch

13:12, ուրբաթ, 19 մարտի, 2021 թ.
Հայ ռազմագերիները խոշտանգումների են ենթարկվել Ադրբեջանում․ #HumanRightsWatch

Ադրբեջանական զինված ուժերը բռնության են ենթարկել 2020թ. ղարաբաղյան հակամարտության հետևանքով գերության մեջ հայտնված հայ ռազմագերիներին։ Նրանց խոշտանգումների են ենթարել ինչպես տեղափոխման, այնպես էլ տարբեր քննչական մեկուսարաններում կալանքի տակ պահելու ժամանակ, հայտնում է Human Rights Watch-ը:
     «Ադրբեջանական իշխանությունները պետք է հետաքննեն դաժան վերաբերմունքի մասին բոլոր մեղադրանքները և մեղավորներին պատասխանատվության ենթարկեն։ Ադրբեջանը նաև պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր ռազմագերիներին և ձերբակալված քաղաքացիական անձանց, տեղեկատվություն տրամադրի նրանց գտնվելու վայրի մասին:
     Ձերբակալված հայ զինվորների հանդեպ դաժան վերաբերմունքը, խոշտանգումները սարսափելի են և ռազմական հանցագործություն են համարվում»,-հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը:
     Կազմակերպությունը խոսել է 4 նախկին ռազմագերիների հետ, որոնք պատմել են իրենց նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին: Մեկը նկարագրել է, թե ինչպես են իրեն խոշտանգել սուր մետաղյա ձողով, մյուսը պատմել է, որ իրեն էլեկտրահարել են, իսկ 3-րդին բազմիցս այրել են կրակայրիչով։ Տղամարդիկ պահվել են նվաստացուցիչ պայմաններում, կալանքի տակ գտնվելու առաջին օրերին նրանց շատ քիչ ջուր և ուտելիք են տվել։
     Human Rights Watch-ն ուսումնասիրել և ստուգել է համացանցում տարածված տեսանյութերը, խոսել նաև գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքների անդամների հետ:

9682 | 0
Facebook