Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը հանդիպել է ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հետ

12:51, ուրբաթ, 19 մարտի, 2021 թ.
Բայդենը հանդիպել է ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հետ

Մարտի 18-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կայացել է առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։
     Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նիստի ընթացքում ԱՄՆ նախագահը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Եմենի, Սիրիայի, Լիբիայի, Մյանմայի և Եթովպիայի հարցով:
     ԱՄՆ նախագահը կարևորել է գործընկերների հետ փոխգործակցությունը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև տնտեսական վերականգնման նպատակով:
     Հաղորդագրության մեջ ասվում է, որ Բայդենը հանդիպման ընթացքում ընդգծել է Վաշինգթոնի հանձնառությունը՝ հիմնված միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՝ Միավորված ազգերի կազմակերպության հետ փոխգործակցության վերականգնման վրա:

6205 | 0
Facebook