Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջոլին պատրաստվում է ընտանեկան բռնության համար մեղադրանք ներկայացնել Փիթի նկատմամբ

23:27, հինգշաբթի, 18 մարտի, 2021 թ.
Ջոլին պատրաստվում է ընտանեկան բռնության համար մեղադրանք ներկայացնել Փիթի նկատմամբ

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին կարծում է, որ պատերազմի ժամանակ բոլոր միջոցներն արդարացված են։ Դերասանուհին պատրաստվում է նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի նկատմամբ մեղադրանք ներկայացնել ընտանեկան բռնության համար:
     Ջոլին ու Փիթն ամուսնալուծվել են 2016 թվականի աշնանը, սակայն այդ ժամանակից ի վեր չեն դադարում պայքարել երեխաների խնամակալության համար: Բազմազավակ ծնողները դիմում են բոլոր տեսակի հնարքների, բայց եթե Փիթը երազում է հոգաբարձության հավասար իրավունքների մասին, ապա Ջոլին ցանկանում է ստանալ ամեն ինչ և միանգամից։
     Ինչպես հայտնել է The Blast հրատարակությունը, Ջոլին ցանկանում է Փիթին մեղադրել ընտանեկան բռնության մեջ. աղբյուրների խոսքով՝ դերասանուհին արդեն հավաքել է բոլոր ապացույցներն ու պատրաստ է դրանք ներկայացնել դատարանում:
     Դերասանուհու ցուցմունքների հետ միասին իրենց դիմումները կարող են ներկայացնել նաև աստղերի ժառանգները:
     Այն մասին, որ Փիթի նկատմամբ հետաքննություն է ընթանում, հայտնի է դարձել, երբ Ջոլին որոշել է ամուսնալուծության հայց ներկայացնել։ Բրեդի և խորթ որդու՝ Մեդոքսի միջև տհաճ միջադեպ է տեղի ունեցել մասնավոր նավում: Եվ չնայած այն ժամանակ ընտանիքի գործով դեպարտամենտը չի ընդունել Փիթի մեղքը, այդ ցուցմունքները դեռ կարող են վնասել նրան։
     Դատելով ամենից, Ջոլին որոշել է վրեժխնդիր լինել Փիթից նրա ընկերուհիների, ինչպես նաև այն բանի համար, որ իրենց դուստրը ցանկանում է տնից հեռանալ:

13341 | 0
Facebook