Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը Բայդենին հրավիրել է ուղիղ հեռարձակմամբ բանավեճի

22:15, հինգշաբթի, 18 մարտի, 2021 թ.
Պուտինը Բայդենին հրավիրել է ուղիղ հեռարձակմամբ բանավեճի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հրավիրել է ուղիղ հեռարձակմամբ բանավեճի:

«Ահա թե ինչ մտածեցի: Նախորդ անգամ հեռախոսազրույցի նախաձեռնությունը նախագահ Բայդենի կողմից էր: Ես ուզում եմ հրավիրել նախագահ Բայդենին շարունակել մեր քննարկումը, բայց պայմանով, որ մենք դա անենք փաստացի ուղիղ եթերում, ինչպես ասում են, առցանց: Առանց որևէ հապաղման, հենց ուղիղ քննարկմամբ: Ինձ թվում է, որ դա հետաքրքիր կլիներ ինչպես Ռուսաստանի ժողովրդի, այնպես էլ Միացյալ Նահանգների ժողովրդի և շատ այլ երկրների համար»,- ասել է Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

| | |
5640 | 0
Facebook
COMMENT.am