Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ով ինչ ասի՝ հենց ինքն է». Պուտինը պատասխանել է Բայդենին

19:42, հինգշաբթի, 18 մարտի, 2021 թ.
«Ով ինչ ասի՝ հենց ինքն է». Պուտինը պատասխանել է Բայդենին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է Բայդենի վիրավորանքներին: ՌԴ նախագահը նախ առողջություն է մաղթել ամերիկացի իր գործընկերոջը, ապա ասել. «Մանկության տարիներին, երբ բակում վիճում էինք, ասում էինք՝ «Ով ինչ ասում է՝ հենց ինքն է»։ Եվ սա պատահական չէ, սա պարզապես մանկական խոսք և կատակ չէ: Իմաստը շատ խորն ու հոգեբանական է: Մեկ այլ մարդու մեջ մենք տեսնում ենք մեր սեփական որակները և կարծում ենք, որ նա նույնն է, ինչ մենք»,- նշել է Պուտինը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը ABC-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Պուտինը «կվճարի» ամերիկյան ընտրություններին, միջամտելու համար: Լրագրողի հարցին՝ արդյոք նա Ռուսաստանի ղեկավարին «մարդասպան» է համարում, Բայդենը դրական էր պատասխանել:

6802 | 0
Facebook