Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

17:30, հինգշաբթի, 18 մարտի, 2021 թ.
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

ՀՀ վարչապետն իր գործընկերոջը վերստին շնորհավորել է վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում:

Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել՝ շարունակել բարձր մակարդակի շփումները երկու երկրների միջև հարաբերությունների հարուստ օրակարգի բոլոր հարցերով առաջ շարժվելու և համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:

6740 | 0
Facebook