Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ն Ադրբեջանի հետ կաշխատի տարածաշրջանային խաղաղության հասնելու համար». Բայդեն

18:18, հինգշաբթի, 18 մարտի, 2021 թ.
«ԱՄՆ-ն Ադրբեջանի հետ կաշխատի տարածաշրջանային խաղաղության հասնելու համար». Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է աշխատել Ադրբեջանի հետ տարածաշրջանային խաղաղության հասնելու համար:
     «Իմ վարչակազմն Ադրբեջանի հետ աշխատելու է անվտանգության և տարածաշրջանային խաղաղության հետ կապված ընդհանուր անհանգստություն առաջացնող հարցերի լուծման ուղղությամբ։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ մենք հանձնառու ենք աջակցել կողմերին՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական խաղաղ կարգավորմանը, խրախուսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտությանը՝ հանուն բարեկեցիկ և խաղաղ ապագայի»,- ասվում է Բայդենի՝ Նովրուզի տոնի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղած շնորհավորական ուղերձում։

8991 | 0
Facebook