Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում դատարանը հակասահմանադրական է ճանաչել միասեռ ամուսնությունների արգելքը

21:03, չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ.
Ճապոնիայում դատարանը հակասահմանադրական է ճանաչել միասեռ ամուսնությունների արգելքը

Ճապոնիայում միասեռ զույգերի միջև ամուսնության արգելքը հակասահմանադրական է ճանաչվել։ Որոշումը կայացրել է շրջանային դատարանը, հայտնում է Reuters-ը։
     Ճապոնիան «Մեծ յոթնյակի» անդամ միակ երկիրն էր, որը չէր ճանաչում միասեռ ամուսնությունը. Ճապոնիայի օրենսդրության մեջ ամուսնությունը սահմանված է որպես «2 սեռերի փոխադարձ համաձայնություն»։
     Մինչ նոր օրենքի գործելը, Ճապոնիայում ԼԳԲՏ ակտիվիստները ողջունել են այդ որոշումը և հայտարարել, որ դա կարող է փոխել իրենց կյանքը։
     Հիշեցնենք, որ ավելի վաղ Շվեյցարիայում օրինականացվել էր նույնասեռ ամուսնությունները։ Այժմ միասեռ զույգերը կկարողանան պաշտոնապես ամուսնանալ, իսկ լեսբուհի զույգերը հասանելիություն են ստացել սերմնահեղուկի բանկերին։

5877 | 1
Facebook