Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ մշտական ներկայացուցիչները պայմանավորվել են ընդլայնել մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցները

17:33, չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ.
ԵՄ մշտական ներկայացուցիչները պայմանավորվել են ընդլայնել մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցները

Եվրոմիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները COREPER-ի նիստի ժամանակ, մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցանկի ընդլայնուման շուրջ համաձայնության են եկել, որում, ինչպես ավելի վաղ հաղորդել էին ԶԼՄ-ները, կարող են ընդգրկվել նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, հայտնել են Բրյուսելում դիվանագիտական աղբյուրները:
     «Սահմանափակող միջոցներ են ձեռնարկվել մարդու իրավունքների լուրջ խախտումների և չարաշահումների համար»,-ասել են աղբյուրները։
     Հաղորդվում է, որ պատժամիջոցների ընդլայնված ցուցակում կընդգրկվեն 11 ֆիզիկական անձինք, այդ թվում ՝ Չինաստանի 4 քաղաքացի, 1 կազմակերպություն, ինչպես նաև «այլ երկրների ներկայացուցիչներ»:
     Այդ որոշումը կհաստատվի մարտի 22-ին կայանալիք՝ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպմանը:
     ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ ԵՄ-ը ցանկանում է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում ընդգրկել Չինաստանի, Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Էրիթրեայի, Լիբիայի և Հարավային Սուդանի քաղաքացիներին։

4929 | 0
Facebook