Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Մեգան Մարքլը կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում

13:30, չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ.
Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Մեգան Մարքլը կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեգան Մարքլի երկրպագուն չէ, բայց կարող է նրա հետ պայքարել ընտրություններում:

Fox News-ի եթերում Թրամփին հարցրել են, թե ինչպես է նա վերաբերվում Սասեքսի դքսուհու և նրա ամուսնու՝ արքայազն Հարիի հայտարարություններին, ինչպես նաև ինչ է մտածում այն լուրերի մասին, թե Մարքլը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում:
     «Հուսով եմ՝ դա տեղի կունենա։ Քանի որ, եթե դա տեղի ունենա, ես էլ ավելի մեծ ցանկություն կունենամ առաջադրվելու. ի դեպ, ես նրա երկրպագուն չեմ»,- ասել է Թրամփը։ «Կարծում եմ, որ թագուհին հրաշալի մարդ է»,- հավելել է նա:

5842 | 0
Facebook