Խնդրում ենք սպասել...

Համացանց

Սերժ Թանկյանը հատված է ներկայացրել «Էլեկտրիկ Երևան» երգից

03:03, չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ.
Սերժ Թանկյանը հատված է ներկայացրել «Էլեկտրիկ Երևան» երգից

Հանրահայտ երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկայնը Twitter-ի իր էջում Electric Yerevan երգից հատված է ներկայացրել։ Երգի պրեմիերան տեղի կունենա մարտի 19-ին։
     «Այն գրվել է 2015 թվականին՝ ոգեշնչված Հայաստանում «էլեկտրիկ Երևան» բողոքի ցույցերից, որտեղ մարդիկ դեմ էին կառավարության կողմից էլեկտրաէներգիայի թանկացմանը։ Գնի բարձրացումը չեղարկվեց, և մարդիկ հաղթեցին»,- գրել է Թանկյանը
     «Հայաստանն ու Արցախն արդարության և ժողովրդավարության ձգտող բողոքի շարժումների հարուստ պատմություն ունեն, և չնայած Հայաստանում և Արցախում տիրող տրավմատիկ իրավիճակին՝ մենք պետք է հպարտանանք քաղած դասերով, որոնցով ամենուրեք կարող ենք կիսվել ուրիշների հետ»,- ընդգծել է երաժիշտը:

5130 | 0
Facebook