Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Սպիտակ տանը

15:15, երեքշաբթի, 16 մարտի, 2021 թ.
Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Սպիտակ տանը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Յո Չժոնը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ճապոնիա կատարած այցի պատճառով նախազգուշացմամբ դիմել է Սպիտակ տանը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԿԺԴՀ-ի լրատվամիջոցներին։
     «Մենք օգտագործում ենք այս հնարավորությունը՝ նախազգուշացնելու նոր վարչակազմին, որը պայքարում է մեր հողի վրա վառոդի հոտ տարածել։ Եթե նա (վարչակազմը) ցանկանում է հանգիստ քնել հաջորդ 4 տարիների ընթացքում, ապա ավելի լավ է հրաժարվի աշխատանքից, որը կարող է քնի կորստի հանգեցնել»,-հայտարարել է նա։
     Նշվում է, որ սա Փհենյանի առաջին հայտարարությունն է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վերաբերյալ:
     Կիմ Յո Չժոնի հայտարարությունից 1 օր առաջ լրատվամիջոցները հայտնել էին, որ Բայդենի վարչակազմը փետրվարի կեսերից չի կարողանում՝ տարբեր դիվանագիտական ուղիներով, կապ հաստատել Փհենյանի հետ:

7370 | 0
Facebook