Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պելեն շնորհավորել է Ռոնալդուին՝ բացարձակ ռեկորդի կապակցությամբ

01:45, երեքշաբթի, 16 մարտի, 2021 թ.
Պելեն շնորհավորել է Ռոնալդուին՝ բացարձակ ռեկորդի կապակցությամբ

Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն շնորհավորել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով գերազանցել է Պելեի խփած գոլերի ռեկորդը:
     «Ինչպիսի հրաշալի կարիերա ունես։ Ես շատ եմ հիանում քեզնով, և դա ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Շնորհավորում եմ՝ պաշտոնական խաղերում խփածս գոլերի ռեկորդը գերազանցեցելու համար։ Քո պատվին՝ մեծ սիրով հրապարակում եմ համատեղ լուսանկար՝ որպես երկար տարիների բարեկամության խորհրդանիշ»,- Twitter-ի իր էջում գրել է Պելեն։
     Հունվարի 20-ին պորտուգալացին, Իտալիայի Սուպերգավաթի՝ «Նապոլիի» հետ խաղի ժամանակ խփել է 760-րդ գոլը և բացարձակ ռեկորդ սահմանել խփած գոլերի քանակով՝ գերազանցելով Չեխոսլովակիայի հարձակվող Յոզեֆ Բիցանի նվաճումը, ով 1931-1955 թվականների ընթացքում 759 գոլ է խփել: Ռոնալդուն գերազանցել է նաև Պելեին, ով 812 պաշտոնական խաղերի ընթացքում 757 գոլ է խփել:

12672 | 0
Facebook