Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բեյոնսեն դարձել է «Գրեմմի»-ի պատմության մեջ ամենատիտղոսակիր կինը

00:00, երեքշաբթի, 16 մարտի, 2021 թ.
Բեյոնսեն դարձել է «Գրեմմի»-ի պատմության մեջ ամենատիտղոսակիր կինը

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն արժանացել է «Գրեմմի»-ի ռեկորդային թվով մրցանակների՝ կանանց շրջանում։ Մրցանակների ընդհանուր թիվը հասել է 28-ի:
     «Կրկին պատմություն է կերտվում։ Բեյոնսեն այժմ «Գրեմմի»-ի 28՝ ամենաշատ մրցանակներով երգչուհին է»,- ասված Է կազմակերպիչների Twitter-յան հայտարարության մեջ:
     63-րդ մրցանակաբաշխության ժամանակ՝ «Black Parade» կատարման համար Բեյոնսեն ստացել է իր 28-րդ «Գրեմմի»-ն։ Կանանց շրջանում նախորդ ռեկորդը պատկանում էր ամերիկացի քանթրի-երգչուհի Էլիսոն Քրաուսին, ով ունի 27 «Գրեմմի» մրցանակ: Դիրիժոր Գեորգ Շոլթին ամենամեծ թվով մրցանակներն ունի, նա 31 անգամ «Գրեմմի»-ի դափնեկիր է դարձել։

13574 | 0
Facebook