Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սարք, որը պլաստիկ թափոնները բենզինի է վերածում

21:35, երկուշաբթի, 15 մարտի, 2021 թ.
Սարք, որը պլաստիկ թափոնները բենզինի է վերածում

Ֆրանսիացի սիրողական ինժեները սարք է ստեղծել, որը պլաստիկ թափոնները վերածում է դիզելային վառելիքի և բենզինի։ Գյուտարարի կարծիքով, սարքը կարող է օգնել մարդկությանը՝ պլաստիկ աղբից մոլորակը մաքրելու պայքարում:
     Աշխարհում տարեկան արտադրվում է շուրջ 260 միլիոն տոննա պլաստիկ, որոնցից շուրջ 8 միլիոն տոննան օվկիանոսներ է նետվում՝ բացասաբար ազդելով ստորջրյա արարածների բնակության միջավայրի և մարդու կենսագործունեության վրա: Գլոբալ աղտոտման խնդրի լուծմանը փորձել է նպաստել սիրողական ինժեներ Քրիսթոֆեր Քոսթեսը.
     Գյուտարարը մշակել և ներկայացրել է Chrysalis կոչվող օգտակար սարքը, որը կարող է վերամշակել պլաստիկը և այն վերածել դիզելային վառելիքի ու բենզինի: Ընդհանուր առմամբ, սարքն իրենից ներկայացնում է վառարան, որտեղ թափոնները բաժանվում են փոքր մասերի և հալեցվում 450 °C ջերմաստիճանում:
     «Գործընթացի արդյունքները զարմանալի են։ Արտադրվում է դիզել, բենզին և ածխածնային գոլորշի, որը կարող է օգտագործվել ներկերի համար: 1 կգ պլաստիկից ստացվում է 1 լիտր հեղուկ, որի մի մասը դիզվառելիք է, իսկ մյուսը՝ բենզին»,- բացատրել է Քոսթեսը։
     Սարքը դեռ բավականաչափ արագ չի աշխատում՝ ավելի մեծ քանակությամբ թափոններ վերամշակելու համար։ Հետազոտողի կարծիքով, նա կարող է շտկել այս խնդիրը և 50 կգ պլաստիկը վերածել վառելիքի յուրաքանչյուր 80 րոպեն մեկ, սակայն դրա համար լրացուցիչ ֆինանսավորում է պահանջվում:
     Քրիսթոֆեր Քոսթեսը վստահ է, որ պլաստիկի վերամշակման նախագիծը մեծ հեռանկարներ ունի։

12785 | 0
Facebook