Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ում հաշվարկել են, թե երբ կհավասարվի կին և տղամարդ ղեկավարների թիվը

18:40, երկուշաբթի, 15 մարտի, 2021 թ.
ՄԱԿ-ում հաշվարկել են, թե երբ կհավասարվի կին և տղամարդ ղեկավարների թիվը

Առաջընթացի ներկայիս տեմպով, պետությունների և կառավարությունների՝ կին ու տղամարդ ղեկավարների հավասար թվին հնարավոր կլինի հասնել 130 տարի անց: Այս մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքական հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոն:
     «Առաջընթացի ներկայիս մակարդակով, պետությունների և կառավարությունների ղեկավարի պաշտոնում գենդերային հավասարության հասնելը ևս 130 տարի կտևի»,- ասել է ԴիԿարլոն:
     Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը պետք է օրինակ ծառայի սեռերի հավասարության ապահովման հարցերում։
     Ինչպես նշել է ԴիԿարլոն՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարը կազմակերպության հատուկ քաղաքական առաքելություններում ղեկավար պաշտոնների ավելի քան 57%-ում կանանց է նշանակել, այդ թվում՝ Աֆղանստանում և Իրաքում առաքելությունների ղեկավարի պաշտոնում:
     «Մենք հավատարիմ ենք ՄԱԿ հովանու ներքո ընթացող խաղաղ գործընթացներին կանանց կառուցողական մասնակցությանը»,- նշել է նա:
     Ավելի վաղ ՄԱԿ- գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նշել էր, որ ընդամենը 22 երկրում է կինը պետության կամ կառավարության ղեկավար: Ընդ որում, նախարարների միայն 21%-ն է կին, իսկ կին խորհրդարանականների թիվը պատգամավորների 25%-ից պակաս է:

9119 | 0
Facebook