Խնդրում ենք սպասել...

Միջազգային

 #SpaceX-ը 159 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Փենթագոնի հետ

01:15, երկուշաբթի, 15 մարտի, 2021 թ.
 #SpaceX-ը 159 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Փենթագոնի հետ

Ամերիկյան SpaceX ընկերությունն ավելի քան 159 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ԶՈւ համար 2 տիեզերական սարքավորում արձակելու համար։ Արձակումը պետք է իրականացվի մինչև 2023-ի ֆինանսական տարվա ավարտը, հայտնել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը:
     SpaceX-ից բացի, ԱՄՆ ԶՈՒ 2 տիեզերական սարքավորում արձակելու համար, ավելի քան 224 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել նաև Փենթագոնի ավանդական գործընկերոջ՝ United Launch Alliance (ULA) ընկերության հետ:
     Անցյալ տարվա հոկտեմբերին SpaceX-ը՝ հրթիռների արձակմանը հետևելու արբանյակների ստեղծման ծրագրի շրջանակում Փենթագոնի հետ 149 միլիոն դոլար արժողության պետպայմանագիր է կնքել:
     Նախատեսվում էր, որ SpaceX-ը իր Starlink հեռահաղորդակցային արբանյակների արտադրության գործարանը կօգտագործի լայնանկյուն ինֆրակարմիր սենսորներով արբանյակներ ստեղծելու համար:

10143 | 0
Facebook