Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն #AstraZeneca պատվաստանյութի միլիոնավոր չափաբաժիններ է պահում՝ թույլ չտալով արտահանել. #NYT

16:45, ուրբաթ, 12 մարտի, 2021 թ.
ԱՄՆ-ն #AstraZeneca պատվաստանյութի միլիոնավոր չափաբաժիններ է պահում՝ թույլ չտալով արտահանել. #NYT

ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի միլիոնավոր չափաբաժիններ է կուտակել, սակայն չի օգտագործում դրանք և չի ուղարկում այլ երկրներ, որտեղ դեղամիջոցն արդեն թույլատրված է օգտագործման համար: Այս մասին գրում է The New York Times-ը։
     Նշվում է, որ Օհայոյում պահվում է շուրջ 30 միլիոն չափաբաժին, Մերիլենդում նույնպես տասնյակ միլիոն չափաբաժին կա: ԱՄՆ-ում մինչ օրս դեղամիջոցը չի հաստատվել՝ ի տարբերություն 70 այլ երկրների:
     Պատվաստանյութ արտադրող ընկերությունը թույլտվություն է խնդրել՝ պատվաստանյութի կուտակված չափաբաժիններն ուղարկել Եվրոպա։ Ինչպես նշում է հրատարակությունը, Սպիտակ տանն ակտիվ քննարկում է ընթանում այդ հարցի շուրջ, սակայն առայժմ AstraZeneca-ի հարցումը մերժվել է:
     Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ էր արել արդարացի կերպով բաշխել պատվաստանյութերի չափաբաժինները՝ վարակի դեմ պայքարելու համար։

9102 | 0
Facebook