Խնդրում ենք սպասել...

Միջազգային

««Ջիփի» մեջ գազով բալոններ էր դրված, ես ասացի՝ Վիգեն, մեզ պիտի կենդանի այրեն»․ ի՞նչ է պատմում Մարալ Նաջարյանը

19:20, հինգշաբթի, 11 մարտի, 2021 թ.
««Ջիփի» մեջ գազով բալոններ էր դրված, ես ասացի՝ Վիգեն, մեզ պիտի կենդանի այրեն»․ ի՞նչ է պատմում Մարալ Նաջարյանը

Ինչպես հայտնի է՝ ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել ու վերադարձել է տուն՝ Բեյրութ։ Նրա հետ այսօր զրուցել է «Շանթ» ՀԸ հեռուստամեկնաբան Սագօ Արեանը:

«Շուշի հասանք, եկան զինվորները, շրջապատեցին մեզ․ հարցրին՝ որտեղի՞ց եք, ասեցինք՝ Երևանից, հարցրեցին՝ ի՞նչ նպատակով եք եկել, ասեցինք՝ մի քանի ապրանք ունենք Շուշիում, դրանք պետք է վերցնենք․․․։ Մեր հեռախոսները, իմ դրամապանակը, տան բանալիները վերցրին, մեզ իջեցրին մեքենայից, ասին՝ եթե տեսնենք խնդիր չկա, ձեզ հետ կուղարկենք Երևան․ բայց երբ հեռախոսը բացեցին և Վիգենի բանակում եղած նկարները տեսան, ասին՝ դուք տեռորիստներ եք, չենք կարող ձեզ ուղարկել Երևան։ Մեզ «Ջիփի» մեջ նստեցրին, Վիգենին ծեծեցին և Ադրբեջան տարան։ «Ջիփի» մեջ գազով բալոններ էր դրված, ես ասացի՝ Վիգեն, մեզ պիտի կենդանի այրեն ․․ ես հույս չունեի, որ դուրս կգամ էնտեղից, բայց ամեն օր Աստծուն աղոթում էի․․․»,- «Շանթ» ՀԸ-ին պատմել է Մարալը։

Նա տեղեկացրել է, որ իր հետ Ադրբեջանում նորմալ են վարվել․ «բայց դա չի նշանակում, որ լավ էին վարվում»,- խոստովանել է Մ․ Նաջարյանը։

Հիշեցնենք, որ լիբանանահայ կինը գերեվարվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին Բերձորում, որտեղ մեկնել էր անձնական իրերը վերցնելու։

Նաջարյանի հետ գերեվարվել էր Բերձոր մեկնած մեկ այլ լիբանանահայ՝ տաքսու վարորդ Վիգեն Էուլջեքյանը, որին Ադրբեջանը ներկայացնում է որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան։ Նրան մեղադրանք է առաջադրվել 5 հոդվածով

««Ջիփի» մեջ գազով բալոններ էր դրված, ես ասացի՝ Վիգեն, մեզ պիտի կենդանի այրեն»․ ի՞նչ է պատմում Մարալ Նաջարյանը
20663 | 0
Facebook