Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մասքը 1 օրում հարստացել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով

22:40, չորեքշաբթի, 10 մարտի, 2021 թ.
Մասքը 1 օրում հարստացել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով

Ամերիկյան SpaceX ընկերության հիմնադիր և Tesla-ի համահիմնադիր Իլոն Մասքը 1 օրում հարստացել է ռեկորդային՝ 25,1 միլիարդ դոլարով, հաղորդում է Bloomberg-ը:
     Այժմ գործարարի կարողությունը հասել է 174 միլիարդ դոլարի: Գործակալության վարկածով՝ ամենահարուստ մարդկանց ցուցակում Մասքը 2-րդ տեղում է մնացել, ընդ որում, նա Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին զիջում է 6 միլիարդ դոլարով (Bloomberg-ի վարկածով, վերջինիս կարողությունը կազմում է 180 միլիարդ դոլար):
     Նախօրեին Tesla-ի բաժնետոմսերը թանկացել են գրեթե 20%-ով, ինչը դարձել է 2020 թվականի փետրվարի 3-ից ի վեր ամենանշանակալի աճը:
     Մասքն ու Բեզոսը տարվա սկզբից քանիցս միմյանց զիջել են մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը: Առաջին անգամ Մասքն այն գլխավորել է հունվարի 7-ին՝ 188,5 միլիարդ դոլար կարողությամբ:

7896 | 0
Facebook