Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարդու իրավունքների խախտում․ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանցի 2 պաշտոնյայի դեմ

15:15, չորեքշաբթի, 10 մարտի, 2021 թ.
Մարդու իրավունքների խախտում․ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանցի 2 պաշտոնյայի դեմ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 2 պաշտոնյայի դեմ: Նրանք մեղադրվում են խոշտանգումների և մարդու իրավունքների խախտման մեջ։ Այս մասին հայտնել Է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, գրում Է Reuters-ը։
     «Պատժամիջոցներ է սահմանվել Ալի Հեմաթիանի և Մասուդ Սաֆդարիի դեմ։ Նրանք մեղադրվում են մարդու իրավունքների կոպիտ խախտումների՝ մասնավորապես՝ քաղբանտարկյալների և 2019 ու 2020 թվականներին Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված անձանց նկատմաբ խոշտանգումների և/կամ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մեջ»,- ասված է Բլինքենի հայտարարության մեջ:
     Նրանց և նրանց մերձավոր ազգականներին արգելված է մուտք գործել ԱՄՆ։
     «ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Իրանում մարդու իրավունքներին և պահանջել, որ Իրանի կառավարությունը հարգանքով վերաբերվի իր ժողովրդին»,- ընդգծել է պետքարտուղարը:

5620 | 0
Facebook