Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոխորհրդարանը Կատալոնիայի նախկին ղեկավարին զրկել է անձեռնմխելիությունից

16:00, երեքշաբթի, 09 մարտի, 2021 թ.
Եվրոխորհրդարանը Կատալոնիայի նախկին ղեկավարին զրկել է անձեռնմխելիությունից

Եվրոխորհրդարանը քվեարկել Է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին: Նա նախաձեռնել էր Կատալոնիան Իսպանիայից բաժանելու հանրաքվեն։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
     Պուչդեմոնից բացի, անձեռնմխելիությունից զրկել են նաև Կատալոնիայի նախարարների կաբինետի 2 նախկին անդամներին՝ Թոնի Քոմինին և Կլարա Պոնսաթիին։
     Պաշտոնապես Մադրիդը ողջունել Է Եվրոխորհրդարանի դիրքորոշումը։
     Պուչդեմոնին նաև մեղադրել են պետական միջոցների ոչ նպատակային օգտագործման մեջ։

6040 | 0
Facebook