Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ը բանակցություններ կվարի թալիբների հետ

20:50, երեքշաբթի, 09 մարտի, 2021 թ.
ՄԱԿ-ը բանակցություններ կվարի թալիբների հետ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) բազմակողմ բանակցություններ կանցկացնի Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
     Բանակցությունները տեղի կունենան Քաթարում՝ ինչպես նախկինում։ Հաղորդվում է, որ Դոհա այցի ժամանակ Աֆղանստանում ՄԱԿ-ի ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Դեբորա Լայոնսը կհանդիպի իր ամերիկացի գործընկեր, Աֆղանստանում ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Զալմայ Հալիլզադի հետ:
     Ենթադրվում է, որ այդ հանդիպումը կարող է որոշվել Դոհայում Աֆղանստանի հարցով բանակցությունների բազմամյա ձևաչափի հետագա ճակատագիրը։ Թեև քանի դեռ դրանք որևէ զգալի արդյունքի չեն հանգեցրել, ԱՄՆ-ը չի կորցրել կողմերի միջև փոխըմբռնման հասնելու հույսը:
     Հունվարի վերջին Փենթագոնի ղեկավարի օգնական Ջոն Քիրբին սպառնացել էր, որ եթե «Թալիբան»-ը չդադարեցնի բռնությունը, Միացյալ Նահանգները կարող է դադարեցնել զորքերի դուրսբերումը երկրից: ԱՄՆ-ը մտադիր է զորքերն ամբողջությամբ դուրս բերել Աֆղանստանի տարածքից մինչև 2021 թվականի մայիսը: Ամերիկյան բանակը կիսով չափ կրճատել է իր ռազմական ներկայությունը երկրում։

6270 | 0
Facebook