Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միջնորդելու եմ կարճել այս քաղաքական գործը». Արամ Վարդևանյան

10:35, երեքշաբթի, 09 մարտի, 2021 թ.
«Միջնորդելու եմ կարճել այս քաղաքական գործը». Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քննչական կոմիտեն այսօր քաղաքական պրիմիտիվ և խայտառակ գործերի շարքից ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով հայտարարեց նախաքննության ավարտ: Միջնորդելու եմ կարճել այս քաղաքական գործը, քանի որ այն առնչություն չունի քրեական օրենսգրքի հետ` առհասարակ: Զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնեմ:
     Միաժամանակ հիշեցնեմ, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նույն իրավապահ համակարգը ոչ մի հանցակազմ չէր տեսել 1) պատգամավորներին հետապնդելու և ճնշելու մեջ 2) «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանում վարչապետ չի լինի» գործողությունների և արտահայտությունների մեջ»:

4782 | 0
Facebook