Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սպառնում են՝ շուտով Քոչարյանը գալու է իշխանության և մորթելու է ինձ». Արման Բաբաջանյան

23:15, երկուշաբթի, 08 մարտի, 2021 թ.
«Սպառնում են՝ շուտով Քոչարյանը գալու է իշխանության և մորթելու է ինձ». Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանին աջակցող՝ մոտ հարյուրի հասնող մեր հայրենակիցներ շուրջ երկու ժամ է՝ մահվան սպառնալիքներով ռուսական և ուկրաինական հեռախոսահամարներից բացառապես ռուսերենով և ռուսատառ հայերենով հաղորդագրություններ են ուղարկում տարբեր հավելվածներում գրանցված իմ անձնական հեռախոսահամարին: Հաղորդագրությունների վերջում ասվում է, որ շուտով Քոչարյանը գալու է իշխանության և մորթելու է ինձ: Պարզվում է, որ մորթվողների ցուցակում հինգերորդն եմ:
     Կակայա դասադա...
     Որպես հանրային գործիչ՝ շարունակելու եմ բացառապես հանրային տիրույթում հաղորդակցվել քաղաքացիների հետ:
     Քոչարյանը և նրան սպասարկող պսևդոքաղաքական խմբակներն ու զինված բանդաները չեն կարող լռեցնել ճշմարտության ձայնը:
     Ոչ մի օր չեմ լռելու, ոչ մի վայրկյան չեմ դադարելու խոսել ճշմարտության մասին ինչ գին էլ, որ վճարելու լինեմ դրա դիմաց»:

6945 | 2
Facebook