Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վահան Բադասյանը հանդես է եկել կոչով

22:20, երկուշաբթի, 08 մարտի, 2021 թ.
Վահան Բադասյանը հանդես է եկել կոչով

Միացյալ Հայաստան կուսակցության ղեկավար Վահան Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել կոչով. «Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայոց պետականությունը ներկայումս կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև։ Վտանգված են Հայաստանի սահմանները՝ Արցախը, Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունիքը, Տավուշը։ Այս օրհասական պահին ժամանակի հրամայականն է Արցախում միավորել, համախմբել բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից ու պայքարել մեր ժողովրդին հուզող ու ապագայի նկատմամբ հավատ ներշնչող անվտանգային և տնտեսական խնդիրների լուծման համար։
     Վերոնշյալ խնդիրների լուծման մեր կուսակցության առաջարկները ներկայացրել ենք ԱՀ նախագահ Ա. Հարությունյանին, ինչն ընդունվել է նրա կողմից։
     Մենք պատրաստակամ ենք ստանձնելու մեր բաժին պատասխանատվությունը, որպեսզի ապահովվի արցախաբնակ հայության անվտանգությունը, պաշտպանունակությունը, տնտեսական ապահովումն ու զարգացումը։
     Միացյալ Հայաստան Կուսակցություն»:

6742 | 0
Facebook