Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Վստահ եմ՝ ձայնագրությունները կան․ դեռ հրապարակելու ժամանակը չէ»․ Հրաչյա Հակոբյան

21:45, երկուշաբթի, 08 մարտի, 2021 թ.
«Վստահ եմ՝ ձայնագրությունները կան․ դեռ հրապարակելու ժամանակը չէ»․ Հրաչյա Հակոբյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է ԳՇ պետի աղմկահարույց հայտարարությանը և «ռազմական հեղաշրջման փորձ»-ին:

«Երկրի գլխավոր մերժվածը որևէ ձևով մասնակցել է այդ գործընթացին։ Թերևս, ես դա չեմ բացառի և ավելին ասեմ՝ վարչապետը հենց այնպես հայտարարություն չէր անի։ Այո, ես գրեթե վստահ եմ, որ կան այն ձայնագրությունները, որոնց մասին խոսվում է։ Դրա մասին նաև իրենք են խոսում»,- ասել է պատգամավորը՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանի և Օնիկ Գասպարյանի միջև խոսակցության ձայնագրությունը, որի մասին հայտնել էր 3-րդ նախագահի փեսան՝ Միքայել Մինասյանը:

Հարցին, թե ինքը լսե՞լ է այդ ձայնագրությունները, Հակոբյանը պատասխանել է. «Չէ՛, ես չեմ լսել այդ ձայնագրությունները, բայց վստահ եմ, որ հենց այնպես դրա մասին չէր խոսվի...: Միքայել Մինասյանի որևէ հայտարարություն չի կարող կանխել, որ ԱԱԾ-ն կամ իրավապահները որևէ բան չհրապարակեն, ուղղակի դեռ ժամանակը չէ հրապարակելու։ Թե ինչ ձայնագրության մասին է խոսում Միքայել Մինասյանը, ինքը գիտի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Վստահ եմ՝ ձայնագրությունները կան․ դեռ հրապարակելու ժամանակը չէ»․ Հրաչյա Հակոբյան
7007 | 0
Facebook