Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ներկա պայմաններում այդ մոտեցումն իրեն սպառել է». Սենոր Հասրաթյան

16:20, երկուշաբթի, 08 մարտի, 2021 թ.
«Ներկա պայմաններում այդ մոտեցումն իրեն սպառել է». Սենոր Հասրաթյան

Արցաի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այլևս պարզ է, որ երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունները բռնազավթած «իմքայլականների» և նրանց ուղղորդող պատահականության ազգակործան «համառության» արդյունքում ստեղծված ներքաղաքական ծանրագույն վիճակից դուրս գալու համար բոլոր հնարավորությունները սպառված են: Պարզ է նաև, որ մտավոր ու բարոյական արժեքներով առաջնորդվող հայն անկարող է Հայրենիքից մնացած վերջին բեկորները փրկել փոխըմբռնման ճանապարհով: Ներկա պայմաններում այդ մոտեցումն իրեն սպառել է: Այն պետք է անհապաղ վերանայվի և գործողության մեջ դրվի այդպիսիներին «գիտակցության բերելու», իսկ ապա՝ նաև երկրի ղեկից հեռացնելու հստակ ծրագիր... Իսկ դա ենթադրում է անսպասելի և կտրուկ քայլեր՝ այն ուժերի և միջոցների ներգրավմամբ, որոնք սովորաբար կիրառվում են Երկրի գոյությանը սպառնացող (այս դեպքում՝ ներքին) թշնամու դեմ պայքարում...»:

2703 | 0
Facebook