Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սերբիայի վարչապետը հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին

15:20, երկուշաբթի, 08 մարտի, 2021 թ.
Սերբիայի վարչապետը հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին

Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը նախագահ Ալեքսանդր Վուչիչի ապօրինի գաղտնալսումը որակել է որպես պետական հեղաշրջման փորձ։ Նրա խոսքով՝ դրանում ներգրավված են իշխող կուսակցության ներկայացուցիչները և ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Սերբիայի ՆԳ նախարար Ալեքսանդր Վուլինը կիրակի գիշերն՝ Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտնել է, որ իրավապահ մարմինների տվյալներով՝ պետության ղեկավարին ու նրա ընտանիքի անդամներին ապօրինաբար 1572 անգամ գաղտնալսել են: Նախարարը հստակեցրել է, որ դրանում ներգրավված են ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, և որ գործն ու հավաքված նյութերը փոխանցվել են դատախազություն:

«Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գաղտնալսումը պետական հեղաշրջման փորձ է»,- հայտարարել է Սերբիայի վարչապետը՝ TV Pink-ի եթերում:

5010 | 0
Facebook