Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն արգելափակել է թուրքական ուղղաթիռների մատակարարումը Պակիստան

17:15, երկուշաբթի, 08 մարտի, 2021 թ.
ԱՄՆ-ն արգելափակել է թուրքական ուղղաթիռների մատակարարումը Պակիստան

ԱՄՆ-ը խանգարել է թուրքական արտադրության 30 ATAK հարվածային ուղղաթիռների մատակարարմանը Պակիստան, այժմ դրանք, հավանաբար, կստանա Չինաստանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը՝ մեկնաբանելով ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքները:

«ԱՄՆ-ն արգելափակել է ռազմական ուղղաթիռների վաճառքը Պակիստանին։ Դա, հավանաբար, կհանգեցնի նրան, որ մրցույթը կշահի Չինաստանը, և պարտվողը կլինի ԱՄՆ-ը»,- հայտարարել է Քալինը։
     Քալինի խոսքով՝ Թուրքիան С-400 է ձեռք բերել ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով, որը հրաժարվել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը շահավետ պայմաններով մատակարարել Անկարային:
     «Թուրքիան Ռուսաստանի հետ տարաձայնությունները լուծում է կառուցողական երկխոսության շնորհիվ, նա կարող է նույնն անել ԱՄՆ-ի հետ»,- հավելել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը։

5018 | 0
Facebook