Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վերադառնում եմ Արցախ». Վահան Բադասյան

14:25, երկուշաբթի, 08 մարտի, 2021 թ.
«Վերադառնում եմ Արցախ». Վահան Բադասյան

Ազատամարտիկ Վահան Բադասյանի գրառումը. «Ողջյուն սիրելի հայրենակիցնե՛ր, երկարատև դադարից հետո հնարավորություն ունեմ վերադառնալ հանրային հարթակ։
     Խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլոր այն անձանց, ովքեր կալանավայրում գտնվելու ժամանակ իրենց մտահոգությունն ու աջակցությունն են հայտնել ինձ, այցելել, երաշխավորագեր, միջնորդագրեր են ներկայացրել իմ ազատության համար։
     Մենք միասին ինքնիշխան և ազատ Հայրենիք կերտելու ճանապարհ ունենք անցնելու։
     Ես վերադառնում եմ Արցախ՝ մասնակցությունս ունենալու գերեվարված ծննդավայրս ու երկրամասս հետ բերելու, այն շենացնելու, ՀԱՅ պահելու նպատակով»:

6135 | 0
Facebook