Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հատկապես այսօր մենք պետք է հիշենք գերծանրաբեռնված գրաֆիկով աշխատող կանանց». Մ. Նահապետյան

17:50, երկուշաբթի, 08 մարտի, 2021 թ.
«Հատկապես այսօր մենք պետք է հիշենք գերծանրաբեռնված գրաֆիկով աշխատող կանանց». Մ. Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատկապես այսօր մենք պետք է հիշենք այն կանանց, ովքեր չնչին վարձատրության դիմաց գերծանրաբեռնված գրաֆիկով աշխատում են կարի մեքենաների ու լավաշի թոնիրների առաջ, ովքեր գիշերային հերթափոխով մաքրում են մեր քաղաքի փողոցները կամ պատասխանում են Շտապօգնության ահազանգերին, ովքեր տանում են մարտական ծառայություն կամ արտագնա աշխատանքի մեկնած ամուսինների փոխարեն վարուցանք ու էլեկտրոմոնտաժ են անում, ովքեր իրենց որդիներին են ճանապարհում ծառայության կամ սգում են պատերազմում նրանց կորուստը... արդար, ազատ ու համերաշխ հանրությունը, մրցունակ, համաչափ զարգացող տնտեսությունն ու կրթությունը, սոցիալապես ու ռազմական առումով պաշտպանված պետությունը այն չնչին փոխհատուցումն է, որ մենք, որպես միասնական հանրություն, կարող ենք վերադարձնել նրանց՝ բազում զրկանքների դիմաց։
     Ամուր եղեք և հնարավորին չափ երջանիկ, սիրելի՛ կանայք»։

1997 | 0
Facebook